Վենեսուելայի ռազմաօդային ուժերը կործանել են երկրի օդային սահմանը խախտած ինքնաթիռը
Վենեսուելայի ռազմաօդային ուժերը կործանել են անհայտ ինքնաթիռը, որը խախտել է Կոլումբիայի հետ սահմանակից Ապուրե նահանգում երկրի օդային տարածքը: Այդ մասին երկուշաբթի հայտնել է երկրի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը, ով միաժամանակ գլխավորում է Ազգային բոլիվարիանական զինված ուժերի օպերատիվ ռազմավարական հրամանատարությունը, հաղորդում է ТАСС-ը:
King 200-ը կործանվել է Ապուրե նահանգում, նշել է գեներալը Twitter-ի իր էջում՝ այն ուղեկցելով ամերիկյան արտադրության երկշարժիչ ինքնաթիռի բեկորների լուսանկարով:
Վենեսուելայի ազգային խորհրդարանը 2012 թվականի մայիսին օրենք է ընդունել օդային տարածքի պաշտպանության մասին, որը թույլ է տալիս զինված ուժերին կործանել ինքնաթիռները, որոնք չեն պատասխանում վայրէջք կատարելու մասին ռազմական օդաչուների պահանջին:











