Microsoft-ը պաշտոնապես դադարեցրել է Windows 7 և 8 օպերացիոն համակարգերի վաճառքը

10:55 • 04.11.14

Microsoft ամերիկյան ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ դադարեցնում է Windows 7 և 8 օպերացիոն համակարգերի որոշ տարբերակների վաճառքը, գրում է BBC News-ը։

 

Ընկերությունն այլևս չի վաճառելու Windows 7 ՕՀ-ի Home Basic, Home Premium և Ultimate տարբերակները։

Սակայն ընկերությունից հայտնել են, որ այն բոլոր ՕՀ-երի տարբերակները, որոնք վաճառվել են համակարգիչներ արտադրող ընկերություններին, կշարունակեն տեղադրվել համակարգիչներում, մինչև ամբողջովին չսպառվեն։

 

Դրանից հետո ընկերության հետ համագործակցող ընկերությունները բոլոր համակարգիչներում կտեղադրեն Windows 8.1 ՕՀ-ն։ 


Այդ մասին որոշումն ընկերությունը կայացրել է վերջերս, քանի որ դա, ըստ ընկերության, կօգնի իրենց ընդլայնելու իրենց վերջին ՕՀ-ից օգտվողների թիվը։

 

Ըստ վիճակագրության՝ Windows-ի օգտատերերի 53%-ի համակարգիչներում տեղադրված է Windows 7-ի տարբերակներից մեկը, իսկ ընդամենը 2 տարի առաջ հայտնված Windows 8-ն ընդամենը զբաղեցրել է շուկայի 6%-ը։

 

Նշվում է, որ 2015-ին պաշտոնապես հասանելի կլինի Windows 10 ՕՀ-ն։ 


 

Microsoft-ը պաշտոնապես դադարեցրել է Windows 7 և 8 օպերացիոն համակարգերի վաճառքը