15 զարմանահրաշ գյուտ, որոնք ստեղծել են չինացիները (լուսանկարներ)

08:15 • 05.11.14

Հայտնի է, որ ամերիկացի գյուտարարները, ինչպիսիք են Ալեքսանդր Բելլը, Թոմաս Էդիսոնը և Հենրի Ֆորդը, հեղափոխել են աշխարհը` իրականություն դարձնելով ամերիկյան երազանքը, սակայն հիմա բազմաթիվ այլ գյուտարարներ են ստեղծագործում, որոնք սերում են մեկ այլ տնտեսական հսկա տերությունից` Չինաստանից:


Ինչպես գրում է Business Insider-ը` China Daily-ին հղումով, Չինաստանում 210 000 գյուտի արտոնագիր է դուրս գրվել միայն անցյալ տարի, որը 25 տոկոսով ավելին է, քան 2011-ին: Աղբյուրը ֆոտոշարքի տեսքով ներկայացրել է չինացի գյուտարարների վերջին գլուխգործոցները:



Հի Լյանը 10 տարում ճամպրուկ-մեքենա է ստեղծել, որն ունի իր շարժիչն ու կարող է 20 կմ/ժամ արագություն զարգացնել` մեկ լիցքավորմամբ 30-40 կմ ընթանալով:

 

 

Ինքնուս գյուտարար Տաո Ջիսանգլին հեռակառավարվող մարդանման ռոբոտ է ստեղծել` այն կառուցելով մետաղական ջարդոնով և էլեկտրական լարերով, սակայն այն չափազանց մեծ է ստացվել դռնով անցնելու համար:

 

 

Այս 2.3 մետր բարձրությամբ մոտոցիկլը 1300 դոլար է արժեցել գյուտարարին: Այն կշռում է 272 կգ և զարգացնում է 40 կմ/ժամ արագություն:

 

 

Տղամարդը 5 ամիս է անցկացրել ինքնագործ սուզանավ պատրաստելու համար, որը սուզվում է 18 մետր խորություններ:

 

 

Տրակտորը, որի ետևում 12 ցախավել է ամրացված, մաքրում է Մոհեի փողոցները:

 

 


Լյու Վանյոնգը ջրային հեծանիվ է ստեղծել, որը ջրի վրա է մնում պլաստիկ խողովակների շնորհիվ:

 


Լյու Ֆուլոնգը փորձարկում է իր ստեղծած փայտե էլեկտրական մեքենան, որը կարող է 32 կմ/ժամ արագություն հավաքել:

 


Գյուտարարը հաջող փորձարկել է 2012-ին ստեղած 5 տոննա կշռող նավը, որն անվանել է «Նոյան տապան»: Այն ստեղծվել է մարդկանց շոգից, ջրից և այլ արտաքին ազդեցություններից պաշտպանելու համար:

 


Գյուտարար Լի Յոնգլին միանիվ է ստեղծել, որն անվանել է «աշխարհի լավագույն տրանսպորտային միջոցը»:

 

 

55-ամյա դարբինը տեղադրում է իր ստեղծած ուղղաթիռի տուրբինի անիվը, 2012:

 


32 տարի առաջ ձկնորսության ժամանակ պայթյունի հետևանքով նախաբազուկները կորցրած տղամարդը երկու տարի հրահանգել է իր զարմիկներին, ովքեր նրա ցուցումներով պրոթեզներ են պատրաստել իր համար` օգտագործելով մետաղաջարդոն, ռետին և պլաստիկ: Այժմ տղամարդն իր ձեռքերով տուն է կառուցում իր համար:

 

 


63-ամյա Հան Յուզին յուրատեսակ սանր է ստեղծել, որը հնարավոր է կիրառել նաև որպես երաժշտական գործիք:

 



Տեղացի ագարակատեր Սյու Մանշենգը փորձարկում է իր ստեղծած տնայնագործ թռչող սարքը Հուբեյում, 2011:

 

 

Չենգ Յալին փորձարկում է իր և ընկերների նախագծած հսկա հեծանիվը, որը պատրաստել են վարձակալված պահեստում:

 

 


Վու Յուլուն իր ագարակում վարում է ռիկշան, որը քաշում է իր իսկ ստեղծած ռոբոտը:

 

 

15 զարմանահրաշ գյուտ, որոնք ստեղծել են չինացիները (լուսանկարներ)