Կառավարությունները սկսել են ավելի շատ հարցումներ անել օգտատերերի տվյալների մասին. Facebook

09:47 • 05.11.14

Facebook ընկերությունը հայտնում է, որ այս տարվա առաջին կեսին կտրուկ բարձրացել է կառավարությունների կողմից օգտատերերի մասին տեղեկությունների հարցումների քանակը։ Դա գրեթե ¼-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, գրում է rosbalt.ru-ն։

 

Ընկերությունում նշել են, որ ընդունում են անվտանգություն ապահովելու պետության անհրաժեշտությունը, սակայն կարծում են, որ բոլոր կառավարական հարցումները պետք է համապատասխան լինեն նպատակին և ենթարկվեն խիստ դատական հսկողության։
 

Կառավարությունները սկսել են ավելի շատ հարցումներ անել օգտատերերի տվյալների մասին. Facebook