HTC Rapid Charger 2.0-ը արագացնում է սմարթֆոնների լիցքավորումը 40%-ով
HTC ընկերությունը հայտարարել է իր նոր լիցքավորիչ սարքի մասին սեփական արտադրության բջջայինների համար, գրում է 3dnews.ru-ն։
Սարքի օգնությամբ կարելի է զգալիորեն արագացնել բջջայինի լիցքավորման գործընթացը։
Նորույթի անունն է HTC Rapid Charger 2.0, որը կառուցված է Qualcomm Quick Charge 2.0 տեխնոլոգիայով, որը առաջին անգամ հայտնվել է 2013-ին։
Դրանով հնարավոր կլինի թայվանական արտադրության մի շարք սարքեր լիցքավորել, սակայն առայժմ սահմանվել են միայն HTC One (M8), HTC One (M8) Harman/Kardon Edition, HTC One (E8) и HTC Desire Eye մոդելներով։
Այն թույլ է տալիս 40 տոկոսով արագացնել լիցքավորման գործընթացը։ Ընդամենը 15 րոպե լիցքավորելուց հետո մարտկոցը կարող է աշխատել մինչև 8 ժամ։
Առայժմ այլ տվյալներ՝ կապված սարքի չափսերի և դրա վաճառքի ժամկետների հետ, չեն հայտնվում։
Նշվում է, որ HTC Rapid Charger 2.0-ը նման է Motorola Turbo Charger-ին, որը 35 դոլար արժե, շատ հավանական է, որ սարքը մոտավորապես նույն արժեքն ունենա։










