Intro` հավելված, որը կփոխարինի այցեքարտերին
Այցեքարտերը յուրաքանչյուր պրոֆեսիոնալի համար խիստ անհրաժեշտ իր են։ Սակայն դրանք միշտ շատ խնդիրներ են առաջացնում՝ գումար, հնացած տվյալներ և հաճախ չեն լինում ձեռքի տակ անհրաժեշտ պահին։ Intro հավելվածը խոստանում է այդ քարտերը դարձնել անպիտան, գրում է hitech.vesti.ru-ն։
Հավելվածը մշակել է About,me, ընկերությունը, որը հայտնի է նաև համանուն կայքով։ Այն թույլ է տալիս ստեղծել ցանցում էջ՝ սեփական անձի մասին տվյալներով։ Intro հավելվածը տվյալները վերցնում է About.me կայքից և հնարավորություն տալիս արագ փոխանցել էլեկտրոնային փոստով կամ հեռախոսահամարով։
Ընդ որում՝ մարդն ինքն է որոշում, թե հատկապես որ տեղեկությունով կիսվել, ինչը թույլ չի տալիս սովորական այցեքարտը։
Թղթե այցեքարտերի մեկ այլ խնդիր է այն, որ մարդիկ պարզապես «մոլորվում են», քանի որ դեմքը տպել քարտերի վրա ընդունված չէ, իսկ անունները լավ հիշելու ունակություն ոչ բոլորն ունեն։ Իսկ ահա լուսանկարի փոխանցումը հավելվածի միջոցով տարօրինակ չի թվում։
Intro-ն հասանելի է App Store-ում։










