Հրեաների ելքը Եգիպտոսից Կարմիր ծովով. գտնվել են աստվածաշնչյան հրաշքի գիտական ապացույցները
Եգիպտացի հնագետները Կարմիր ծովում հայտնաբերել են Աստվածաշնչում նկարագրված Եգիպտոսից հրեաների ելքի պատմության հնարավոր հաստատումը, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
Կարմիր ծովի հատակին հայտնաբերվել են մարդկանց աճյուններ՝ մոտ 400 կմախք, և ռազմական տեխնիկա, որը վերաբերում է Էխնաթոն փարավոնի շրջանին: Ըստ լեգենդի՝ փարավոնի բանակին կլանել է ծովը, երբ բանակը փորձել է կանգնեցնել հրեաների ելքը Եգիպտոսից:
Աստվածաշնչում նկարագրված ամենավառ պատումներից մեկում ասվում է, որ հրեաները՝ Մովսեսի գլխավորությամբ, կարողացել են հեռանալ միայն նրա շնորհիվ, որ Աստված նրանց համար «բացել է» Կարմիր ծովի ջրերը, ապա փակել՝ կործանելով նրանց հետապնդող եգիպտական զորքերին:










