Տան ջերմաստիճանը կարող է փչացնել ամուսինների հարաբերությունները
Տղամարդիկ նախընտրում են բնակարանի ավելի զով ջերմաստիճանը, իսկ կանայք նրանց հետ համամիտ չեն: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:
Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն առավել զգայուն են ջերմաստիճանային փոփոխությունների նկատմամբ, քան տղամարդիկ: Նրանց ձեռքերն ու ոտքերը ավելի սառն են լինում 9-ը 1-ի հարաբերակցությամբ:
Պարզվել է, որ զույգերի 55%-ը վիճում է տան ջերմաստիճանի պատճառով:
Գիտնականներին հաջողվել է վերլուծելով ունեցած տվյալները՝ պարզել, որ բնակարանային լավագույն ջերմաստիճանը երկու սեռի համար 22 С° է:










