Toyota-ն ներկայացրել է 850 ձիաուժ հզորությամբ նոր Camry-ն (լուսանկար, տեսանյութ)
Toyota ընկերության նոր Camry սեդանը ցուցադրվել է Լաս Վեգասի SEMA Show ավտոշոուի ընթացքում, գրում է CNN Money-ն։
Համեմատելով Lamborghini Huracán-ի հետ, որն ունի 602 ձիաուժ հզորություն կամ 707 ձիաուժ հզորությամբ Dodge Challenger-ի հետ՝ Toyota-ի նոր Camry-ն միանշանակ առաջատար է իր 850 ձիաուժ հզորությամբ։
Մասնագետները նշում են, որ ատաքին տեսքից այն սովորական մեքենա է թվում, սակայն իրականում գերհզոր կարգավորումներ և հնարավորություններ ունի։
Ավտոշոուի ժամանակ մեքենայի արտաքին կմախքը բարձրացվել է՝ ներքին կառուցվածքը և սարքերի դասավորությունն այցելուներին ցուցադրելու համար։
Մեքենան զինված է 5.7 լիտրանոց V8 շարժիչով, իսկ փոխանցման տուփն ամբողջությամբ վերցված է Toyota Tundra-ից։
Toyota-ի սպորտային մեքենաների տեխնիկական սպասարկման կենտրոնի ղեկավար Չակ Վեյդն ասել է, որ չնայած իր խաբուսիկ արտաքին տեսքին՝ այն միանշանակորեն նախատեսված չէ քաղաքի համար, քանի որ ամբողջությամբ սպորտային է։
Գնի մասին դեռ ոչ մի տեղեկություն չի հրապարակվել։











