Apple-ի օգտատերերին զգուշացրել են WireLurker վիրուսի մասին

11:39 • 06.11.14

Apple ընկերության արտադրանքի օգտատերերին զգուշացրել են WireLurker մասշտաբային վիրուսի մասին, գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The New York Times-ին:

 

Ինչպես հայտարարել են Palo Alto Networks ընկերությունում, նոր վնասակար վիրուսի թիրախներն են ինչպես բջջային, այնպես էլ Mac OS X և iOS օպերացիոն համակարգերով աշխատող մյուս սարքերը:

 

Վիրուսն ուղղված է առաջին հերթին Չինաստանի օգտատերերի դեմ, նշել են փորձագետները: Այնուամենայնիվ, հավելում են մասնագետները, այդ ծրագրային հավելումը ցույց է տալիս նոր մեթոդներ, որոնց օգնությամբ հաքերները փորձում են կոտրել բջջային iOS- սարքերը:

 

Palo Alto Networks-ի տվյալներով՝ WireLurker-ը վարակել է 400-ից ավելի ծրագրային հավելում, որոնք ստեղծվել են Mac OS X-ի համար Չինաստանում Maiyadi App Store ծրագրային հավելումների չինական խանութի միջոցով:

 

Վերջին կես տարվա ընթացքում 467 վարակված ծրագիր է ներբեռնվել ավելի քան 356 հազար անգամ, ինչը կարող էր վնասել հարյուր հազարավոր օգտատերերի սարքերը, հստակեցրել են ընկերության ներկայացուցիչները: Նրանց խոսքերով՝ iOS-սարքերը կարող էին նաև վարակվել, եթե դրանք USB-լարի միջոցով միացվել են Mac համակարգիչների:

 

Palo Alto Networks-ը Apple ընկերությանը հայտնել է իր հետազոտության մասին: Apple-ի մամուլի քարտուղարը հրաժարվել է այդ առիթով մեկնաբանություններ տալ:

Apple-ի օգտատերերին զգուշացրել են WireLurker վիրուսի մասին