Կոլիբրիները իրենց կտուցները կարողանում են օգտագործել որպես զենք

16:31 • 06.11.14

Փոքրամարմին կոլիբրի թռչնակները  իրենց սուր և երկար կտուցները ոչ միայն ծաղկից նեկտար հավաքելու համար են օգտագործում, այլև՝ որպես զենք, գրում է lenta.ru-ն։



Նրանք իրենց կտուցով հաջողացնում են մրցակիցների կոկորդը ծակել. նման եզրահանգման են եկել լատինամերիկացի գիտնականները և դրա մասին հոդված են տպագրել Behavioral Ecology ամսագրում։


Phaethornis longirostris երկարակտուց կոլիբրիները ապրում են Կոստա-Ռիկայի տրոպիկական անտառներում։ Արուները հավաքվում են որոշակի տարածքում և փորձում են մրցել էգի ուշադրությունը գրավելու համար։


Ավելի վաղ գիտնականները կարծում էին, որ կոլիբրիների կտուցների տարբեր երկարությունները պայմանավորված են նրանով, որ թռչունները տարբեր տեսակի ծաղիկներից են նեկտար հավաքում։


Գիտնականները Ալեքսանդրո Ռիկո-Գևարայի գլխավորությամբ դիտարկել են, որ մեծ կոլիբրիները խրում են իրենց կտուցը հակառակորդի կոկորդը և հաղթանակելուց հետո տարածք գրավում ու էգի ուշադրությանն արժանանում։


Նրանք գտնում են, որ դա էվոլյուցիոն գործընթացից է՝ ինչքան երկար և սուր կտուց ունի կոլիբրին այնքան հաղթանակի և տեսակի շարունակության հավանականությունը մեծ է։


Սակայն գիտնականները չեն հերքել նաև համատեղ էվոլյուցիան, երբ էկոհամակարգերը միմյանց հետ փոխազդելով ենթարկվում են փոփոխությունների։ Այսպիսով՝ ծաղիկները ևս ժամանակի ընթացքում հարմարվել են կոլիբրիի կտուցի նորանոր ձևերին։


Կոլիբրիները
աշխարհի ամենափոքր թռչուններն են, մարմնի երկարությունը 5,7-21,6 սմ է, քաշը՝ 16-20 գ։

 

Կոլիբրիները իրենց կտուցները կարողանում են օգտագործել որպես զենք