Mercedes-Benz-ը ներկայացրել է G-Code կոնցեպտը (լուսանկարներ)
Պեկինում Daimler-ի նոր արտադրանքների ստեղծման սրահի բացմանը Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է G-Code կոնցեպտը, գրում է vedomosti.ru-ն։
Դիզայներական աշխատանքը կարող է լինել գերմանական բրենդի ապագա փոքր քրոսովերի նախատիպը:
G-Code-ը մշակված է Պեկինի և Mercedes Benz-ի Զինդելֆինգենում գտնվող ստուդիաներում։ Նրանք փորձել են օգտագործել թվային տեխնոլոգիաները և ներդնել նոր գաղափարներ մեքենայի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին դիզայնում։
Սարքերի համալրումն աչքի է ընկել մասնավորապես կառավարման վահանակով և ղեկի նոր դիզայնով։
Չնայած Daimler-ի չինական գրասենյակի ղեկավար Հուբերտուս Տրոսկան ասել է, որ դեռ վերջնականապես որոշված չէ, թե որ մեքենայի դեպքում պետք է օգտագործվի նոր մտահղացումը։
Մեքենան բացարձակ մաքուր տեսք ունի առանց ավելորդ դետալների և շքեղության, հայտնել են Daimler-ից։
Դիզայներները հույս ունեն, որ մեքենայի նոր դիզայնը կկարողանա հաղթանակ տանել շուկայում իր նորարարությամբ և ազդեցություն կունենա Mercedes ընկերության մեքենաների հետագա դիզայնի վրա։
























