Բնության ամենախենթ ու զարմանահրաշ երևույթները, որոնց մասին քչերը գիտեն (լուսանկարներ)
Մայր բնությունը հրաշագործ է և լի անհավանական երևույթներով ու գոյացություններով, որոնց մասին գիտեն ոչ բոլորը և որոնցից ոչ բոլորն են ուսումնասիրվել գիտության կողմից: Այս մասին գրում է architecturendesign.net-ը` ներկայացնելով բնության ամենախենթ երևույթները, որոնց անգամ դժվար է հավատալ:
Ստորջրյա անտառ Քայնդի լճում
Ղազախստանի Քայնդի լիճը 400 մետր երկարություն ունի` կազմելով Տյան-Շան լեռնաշղթայի մի մասը և գտնվում է Ալմաթիից (նախկինում Ալմա Աթա) 129 կմ հեռավորությամբ:


Հրաբխային կայծակ ու «կեղտոտ» ամպրոպ
«Կեղտոտ» ամպրոպը բնական երևույթ է, որը տեղի է ունենում, երբ կայծակը շանթում է հրաբխի խառնարանի վերևում:


Օդի սառած պղպջակներ Աբրահամ լճում
Աբրահամը արհեստական լիճ է Ալբերտա նահանգում (Կանադա): Լճի բուսականությունը մեթան գազ է արտադրում, որն էլ սառչում է՝ առավել սառը օդին բախվելով, հատկապես ցուրտ եղանակին:

Հսկա ամպեր Պեկինի երկնքում
Հսկա ամպերն առաջանաում են այն պատճառով, որ սկզբում ուղղահայաց տեսք ունեցող ամպերը բախվում են օդի առավել տաք շերտերին և սկսում հորիզոնական դիրք ստանալ:


Ստորգետնյա բնական աղբյուր Մեքսիկայում

Արտացոլվող աղի սարահարթ Բոլիվիայում
Բոլիվիայի «Սալար դե Ույունի» կոչվող չորացած աղի լիճն իրենից ներկայացնում է աշխարհի ամենամեծ բնական «հայելին», որի մեջ մարդիկ տեսնում են իրենց արտացոլանքը:

Լույսի սյուներ Մոսկվայում
Լույսի սյունները պատկերում են սառցե բյուրեղներից լույսի արտացոլանքը հարթ մակերեսների վրա:

Բնական աղի ջրի շատրվան Օրեգոնում

Գեղեցիկ ավազե կազմավորումներ Արիզոնայում

Ծիածանագույն էվկալիպ Հավայներում

Սարդի բոժոժներով պատված ծառեր Պակիստանում
Հարյուրավոր սարդեր բարձրանում են ծառերը` ջրհեղեղից խուսափելու համար











