Շքեղ Porsche Panamera Exclusive հեթչբեքը կարտադրվի սահմանափակ թվով՝ 100 օրինակ (լուսանկարներ)
Porsche ընկերությունը ներկայացրել է շքեղ Panamera Exclusive հեթչբեքը, որը կառուցվել է երկարավուն Panamera Turbo S մեքենայի հիման վրա, գրում է 3dnews.ru-ն։
Պրեմիում կարգի ավտոմեքենան ունի 4.8 լիտրանոց 8 մխոցային շարժիչ՝ 570 ձիաուժ հզորությամբ։
Ուժային համակարգը թույլ է տալիս 0-ից 100 կմ/ժ արագություն զարգացնել ընդամենը 3.9 վայրկյանում, որն ավելի արագ է սպորտային Porsche Cayenne GTS-ի համեմատ, որը կարողանում է 100 կմ/ժ արագություն զարգացնել 5.1 վայրկյանում՝ Sport Chrono ընտրովի փաթեթի շնորհիվ։
Մեքենայի առավելագույն արագությունը 310 կմ/ժ է։ Ընկերությունը հայտարարել է, որ մեքենան արտադրվելու է միայն 100 օրինակով, որն այն դարձնում է է՛լ ավելի շքեղ և բացառիկ։
Ներքին հարդարանքը Poltrona Frau բարձրակարգ կաշվից է՝ հատուկ ընտրված դետալներով և տարրերով։ Կան դետալներ, որոնք կարելի է պատվիրել մուգ ընկուզենու փայտից։
Մուլտիմեդիա համակարգն ունի DVD նվագարկիչ և 10.1 դյույմանոց սենսորային էկրան։
Առջևի նստատեղերում նախատեսված են 14 դիրքային կարգաբերումներ:
Մեքենայի նախնական գինը հայտարարվել է 320.000 ԱՄՆ դոլար։



















