Շվեդական օդանավակայանը կհամալրվի օդային երթևեկության հեռակառավարման համակարգով (լուսանկարներ)

17:42 • 06.11.14

Տարեցտարի կատարելագործվող հեռակառավարման համակարգերը թույլ են տալիս վերահսկել և կառավարել առավել բարդ գործընթացները, գրում է 3dnews.ru-ն։

 

Դրա վառ օրինակը կլինի Շվեդիայի հյուսիսում գտնվող Էրնշյոլդսվիկ քաղաքի փոքրիկ օդանավակայանի համալրումը օդային երթևեկության հեռակառավարման համակարգով։

 

Առայժմ դասական կերպով իրականացվող համակարգումն իրականացվում է անհատապես դիսպետչերի կողմից, ով ֆիզիկապես գտնվում է օդանավակայանի անմիջական տարածքում։

 

Սակայն այժմ հնարավոր է նույնն իրականացնել առանց դիտաշտարակում ֆիզիկական ներկայության։

 

Համակարգը մշակողները նշում են, որ Շվեդիայի տրանսպորտի նախարարությունն արդեն հավանություն է տվել նոր մտահղացմանը, և այն կգործարկվի արդեն 2015-ի սկզբին։

 

Այն նաև կարող է ձեռնտու լինել օդանավակայանի ֆինանսական միջոցների առումով, քանի որ այժմ մեծ գումարներ են տրամադրվում բոլոր տեղեկությունները և ռեսուրսները դիսպետչերի համար մեկ տեղում կենտրոնացնելով։

 

Ծրագրի մշակմանը մասնակցել են հիմնականում քաղաքացիական ավիացիայի վարչակազմի անդամները և Saab AB ընկերության մասնագետները։

 

Հեռակառավարման փորձարկման ժամանակ ինքնաթիռը վայրէջք կկատարի Էրնշյոլդսվիկ օդանավակայանում, մինչդեռ երթևեկության համակարգումը կիրականացվի Սունդսվալ օդանավակայանից, որը գտնվում է թռիչքուղուց 103 կմ հեռավորության վրա։

Գործընթացի համար օգտագործվելու է 14 հատուկ տեսախցիկ, որոնք առցանց տվյալներ են հայտնելու դիսպետչերին։ Ի դեպ, դիսպետչերի գրասենյակում լինելու է ճկվող էկրանների մի մեծ շարք։

Նշվում է, որ տվյալների հաղորդման առավելագույն ուշացումը կարող է կազմել մեկ վայրկյանից էլ ավելի քիչ, այնպես, որ սխալվելու հավանականությունը հավասարվում է զրոյի։

Շվեդական օդանավակայանը կհամալրվի օդային երթևեկության հեռակառավարման համակարգով (լուսանկարներ)