Amazon-ը փորձարկում է տաքսիներով ծանրոցների առաքման ծառայությունը

11:16 • 06.11.14

Amazon համացանցային ընկերությունը Սան Ֆրանցիսկոյում և Լոս Անջելեսում փորձարկել է տաքսիներով ծանրոցների առաքման ծառայությունը, գրում է gazeta.ru-ն՝ The Wall Street Journal-ին հղումով։

 

Որպես ընկերության գործընկեր հանդես է եկել Flywheel Software-ը, որի մշակած ամենահայտնի հավելվածը նախատեսված է տաքսի կանչելու համար։

 

Փորձարկման ժամանակ Amazon-ի ներկայացուցիչները Flywheel հավելվածի օգնությամբ տաքսի են կանչել իրենց փոքր պահեստարաններ և բեռնել են մեքենաները նույն փոստային ինդեքսով հասցեագրված ծանրոցներով։

 

Ամեն փաթեթի առաքման համար մեկ ժամվա ընթացում Amazon-ը վճարել է 5 դոլար։

 

Նշվում է, որ փորձարկումը կատարվել է վաղ առավոտյան, որպեսզի տաքսիների վճարներն ավելի էժան լինեն։ Բացի այդ, ընկերությունը մտավախություն է ունեցել, որ իր փորձարկումը կնկատեն մրցակիցները կամ սովորական անցորդները։ 
 

Amazon-ը փորձարկում է տաքսիներով ծանրոցների առաքման ծառայությունը