Արդյո՞ք Facebook-ը կդատապարտի Հայոց ցեղասպանությունը. հայաստանցի օգտատիրոջ հարցը FB-ի տիրոջը

12:52 • 06.11.14

Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն այսօր՝ նոյեմբերի 6-ին, հարցուպատասխան է անցկացնելու սոցիալական ցանցի օգտատերերի հետ, որը հեռարձակվելու է ուղիղ եթերում, ապա մատչելի է լինելու նաև տեսագրությունը:

 

Ցուկերբերգին ուղղված հարցերի շարքում է նաև հայաստանցի օգտատեր Արսեն Կարախանյանի հարցը, թե արդյոք Facebook-ը կընդունի և կդատապարտի Հայոց ցեղասպանությունը՝ ողբերգության հարյուրամյակին ընդառաջ:

 

Իր հարցում Կարախանյանն ասում է, որ անկախ ազգությունից՝ այսօր յուրաքանչյուր ոք, ըստ իրեն, պետք է դատապարտի թուրքերի հանցագործություններն ու կոտորածները: Եվ արդյո՞ք Facebook-ը որևէ բան նախատեսում է՝ աջակցելու համար Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը: 

 

Նյութի պատրաստման ժամանակ Ցեղասպանության մասին հարցն ուներ մոտ 400 «լայք»:

Արդյո՞ք Facebook-ը կդատապարտի Հայոց ցեղասպանությունը. հայաստանցի օգտատիրոջ հարցը FB-ի տիրոջը