Amazon-ը ներկայացրել է նոր Echo սարքը (լուսանկարներ)

10:08 • 07.11.14

Amazon ընկերությունը ներկայացրել է նոր հեղափոխական սարք բարձր տեխնոլոգիաների շուկայում, գրում է CNN Money-ն։

 

Սարքը կոչվում է Amazon Echo և կարող է ստանձնել անձնական օգնականի դերը։ Այն կառավարվում է ձայնով և կատարում է մի շարք հրահանգներ։

 

Այն իրենից ներկայացնում է խողովականման բարձրախոս, որը կարող է միանալ համացանցին, միացնել ձայնագրություններ, պատասխանել հարցերին և հիշեցնել հանդիպումների մասին։ Սարքից հեռու հնչած հրահանգներն այն նույնպես կարող է ճանաչել։

 

Այն արժե 199 դոլար, իսկ Amazon Prime-ի անդամների համար՝ 99 դոլար։

Amazon Prime-ն ընկերությանն անդամակցումն է, որի ժամանակ անդամները տարեկան վճարում են 99 դոլար տարվա ընթացքում տարբեր ծառայություններից օգտվելու համար՝ առցանց ֆիլմեր, Kindle էլեկտրոնային գրքերի ընթերցում, Amazon կայքից կատարած ապրանքների երկօրյա առաքում՝ առանց հավելյալ վճարների, և այլն։

 

Մասնագետները մտահոգություն են հայտնել, թե արդյոք այն նման չէ iPhone-ի և Android-ի ձայնային հրահանգներ կատարող ծրագրերին և եթե այդպես է, ո՞րն է առանձին սարք ստեղծելու իմաստը։

image

image

image

image

image

image

image

 

Amazon-ը ներկայացրել է նոր Echo սարքը (լուսանկարներ)