Գիտնականները պնդում են, որ ամերիկացի գիտաշխատողները Էբոլայի բուժման եղանակ են հայտնաբերել

20:34 • 07.11.14

Մի խումբ գիտնականներ, որոնց շարքում են նաև բժշկության ոլորտի  Նոբելյան մրցանակի 3 դափնեկիր, պնդում են, որ ԱՄՆ առողջապահության ոլորտի աշխատակիցները նոր եղանակ են գտել՝ Էբոլայի դեմ պայքարող դեղամիջոց և պատվաստանյութ մշակելու համար` մահացու համաճարակը վերապրածների օրգանիզմում արտադրվող հակամարմինների օգնությամբ: 

Ինչպես հաղորդում է Reuters-ը` նման եղանակի մշակման հիմքում ընկած է «բուժիչ շիճուկի» կամ «վերապրածի արյան» կիրառումը, որը տվել են 4 ամերիկացի հիվանդի, ովքեր այնուհետև ձերբազատվել են վիրուսից: Այն հիմնվում է պասիվ իմունիզացիա կոչվող մոտեցման վրա, որը կիրառվել է 19-րդ դարից ի վեր` բուժելու դիֆտերիան, որին սակայն հետագայում փոխարինել է պատվաստումը: 

Այս տարվա մարտին բռնկվելուց ի վեր Էբոլա համաճարակից մահացել է մոտ 5000 մարդ Արևմտյան Աֆրիկայում, իսկ վարակվել` հազարավորները:

 

Գիտնականները պնդում են, որ ամերիկացի գիտաշխատողները Էբոլայի բուժման եղանակ են հայտնաբերել