Facebook-ը «բարեգործական կոճակ» է ավելացրել՝ Էբոլա վիրուսի դեմ պայքարի համար

11:13 • 07.11.14

Facebook սոցկայքը միացել է Արևմտյան Աֆրիկայում Էբոլա համաճարակի դեմ պայքարելու համար միջոցներ հավաքելու ակցիային։ Ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը և նրա կինն արդեն 25 մլն դոլար են նվիրաբերել, գրում է Russia Today-ը։


Մոտակա օրերի ընթացքում սոցկայքի օգտատերերը իրենց էջերում կտեսնեն հատուկ կոճակ, որը սեղմելով հնարավոր կլինի նվիրատվություն անել 3 բարեգործական հիմնադրամներից մեկին, որոնք զբաղվում են Էբոլա վիրուսի դեմ պայքարով. այն է՝ Ռազմաբժշկական միջազգային ծառայությունը, Կարմիր խաչն ու Save The Children-ը։


Facebook-ի ղեկավարության խոսքով՝ այս կազմակերպություններն անմիջականորեն աշխատում են աֆրիկյան երկրների հետ և կարող են փոխանցել գումարն ամբողջ աշխարհում։


Բացի այդ, ընկերությունը կֆինանսավորի հարյուրավոր արբանյակների տեղադրումը, որոնք ինտերնետ ու հեռախոսային կապով կապահովեն համաճարակի շրջանները։ Դա էապես կհեշտացնի բժիշկների աշխատանքը Գվինեայում, Լիբերիայում և Սիերա-Լեոնեում։
 

Facebook-ը «բարեգործական կոճակ» է ավելացրել՝ Էբոլա վիրուսի դեմ պայքարի համար