Առողջ տեսք ունենալը` աշխատավայրում հաջողության հասնելու գրավական

00:05 • 07.11.14

Շատերը կարծում են, որ խելացի երևալով՝ հնարավոր է առաջխաղացում ունենալ աշխատանքում, սակայն նրանք, ովքեր ցանկանում են նվաճումներ ունենալ աշխատավայրում և բարձր դիրք զբաղեցնել, պետք է կենտրոնանան առողջ տեսք ունենալու վրա:


Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` այս մասին փաստում են վերջերս կատարված հետազոտությունն իրականացնող գիտաշխատողները: Վերջիններս պարզել են, որ առողջ տեսք ու մաշկ ունեցող աշխատակիցները 70 տոկոսով առավել գրավիչ են համարվում աշխատավայրում, քան նրանք, ովքեր խելացի տեսք ունի:



Գիտնականները նշում են, որ խելացի տեսքը «հավելյալ գործառույթ» է աշխատավարձի բարձրացման ձգտող աշխատակիցների կամ ընտրությունների պատրաստվող քաղաքական գործիչների համար, սակայն ուսումնասիրության ընթացքում հակառակն է պարզվել:


Փորձի ժամանակ 148 մասնակցի խնդրել են ընտրություն անել նույն մարդու երկու տարբեր լուսանկարների միջև, որոնցից մեկում նրա դեմքին առողջ, իսկ մյուսում՝ առավել խելացի տեսք էր հաղորդվել: Յուրաքանչյուր 10-ից 7-ը ընտրել է առողջ տեսք ունեցողին:

 

Researchers found that 70 per cent of the time, a worker with a healthy complexion (pictured right) is more appealing than a colleague who looks intelligent (bottom row). They came to their conclusion after conducting an experiment where participants chose from different faces (shown) to pick the leader of a fictional company

 

Առողջ տեսք ունենալը` աշխատավայրում հաջողության հասնելու գրավական