Արվեստագետն անտենա է զետեղել իր գանգի մեջ և իրեն համարում է առաջին մարդ-կիբորգը (տեսանյութ)
Al Jazeera-ն անդրադարձել է առաջին կիբորգ-մարդուն՝ Դուբլինից արվեստագետ Ֆիլ Լեյվիլին, ով անտենա է զետեղել սեփական գանգի մեջ` վիրահատական միջամտությամբ:
Այժմ նա աշխարհի բոլորովին այլ ընկալումներ ունի: Դրանց կարելի է հետևել տեսանյութով:
Ֆիլը պատմում է, որ, օրինակ, յուրաքանչյուր գույնը, որ իրեն փոխանցվում է, իր հնչյունն ունի: Իսկ պատկերները՝ երաժշտությամբ են ուղեկցվում:
Նա խոստովանում է, որ խնդիրներ է ունենում օդանավակայաններում՝ վերահսկում անցնելիս: Սակայն առայժմ, ինչպես ինքն է ասում, կարողանում է համոզել, որ անտենան իր մարմնի մի մասն է:










