Խորհրդային լրտես արբանյակը վաղը կընկնի Երկրի վրա

13:23 • 07.11.14

Վաղը՝ նոյեմբերի 8-ին, սպասվում է խորհրդային «Космос-1441» լրտես արբանյակի անկումը Երկիր մոլորակի տարածքում, հայտնում է Russia Today-ը:

 

Ռուսական պատկան մարմինները հայտնել են, որ արբանյակը կայրվի Երկրի մթնոլորտ մտնելով, իսկ բեկորները, ըստ ամենայնի, կընկնեն Խաղաղ օվկիանոսի տարածքում:

 

«Космос-1441»-ը խորհրդային ռազմական արբանյակ է, որն արձակվել է 1983-ին, եղել է խորհրդային տիեզերական տեսահսկման համակարգի մասերից մեկը: 

 

Խորհրդային լրտես արբանյակը վաղը կընկնի Երկրի վրա