Microsoft-ը նոյեմբերի 11-ին կներկայացնի նոր Lumia սմարթֆոնը

17:44 • 07.11.14

Microsoft ընկերությունը Facebook-ի իր էջում և բլոգում տեղադրել է լուսանկար, որն ակնարկում է, որ շուտով՝ նոյեմբերի 11-ին, կներկայացվի նոր Lumia հեռախոսը, գրում է ferra.ru-ն։

 

#MoreLumia հեշթագը և սարքի մի հատվածի լուսանկարը խոսում են այն մասին, որ իսկապես նորույթ է սպասվում։

 

Հիմնականում մինչև նոր սարքերի ներկայացումները դրանց մասին բոլոր տեղեկությունները գաղտնազերծված են լինում։ Այս անգամ հայտնելով մոտալուտ ներկայացման մասին՝ ընկերությունն օգտատերերին ստիպել է անհանգստանալ և գուշակել՝ արդյոք ինչպիսին է լինելու նոր Lumia-ն։

 

Մի շարք օգտատերեր կարծիք են հայտնել, որ այն լինելու է Nokia Lumia 1020-ի նման և հնարավոր է ունենա 41Մպ տեսախցիկ։ Հնարավոր է՝ մոդելի անունը լինի Lumia 1030։

 

Առայժմ ոչ մի բան հայտնի չէ, սակայն անհրաժեշտ է սպասել ներկայացմանը՝ նոյեմբերի 11-ին։

Microsoft-ը նոյեմբերի 11-ին կներկայացնի նոր Lumia սմարթֆոնը