Ուռուցքաբանները քաղցկեղից ազատվելու նոր լուծում են հայտնաբերել՝ ծովի խորքերում
Ծովային սպունգը կրծքագեղձի քաղցկեղի դեմ կիրառվող դեղամիջոց կդառնա: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով news.bcm.ru-ին:
Դրա սինթեզումը հաջողությամբ իրականացրել է Լիդսի համալսարանի բրիտանիացի գիտնականի կողմից: Սպունգի բաղադրության մեջ պարունակվող ակտիվ միացությունը չի ոչնչացնում քաղցկեղի բջիջները, սակայն բուժում է և պաշտպանում է հիվանդության հետևանքով դեռևս չախտահարված բջիջները:
Մասնագետների կարծիքով՝ նոր դեղամիջոցը կարող է փոխել կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների կյանքը՝ լիարժեք ապաքինում ապահովելով: Այն արդեն փորձարկվել է հիվանդության նախնական փուլում գտնվող 1800 կնոջ վրա:
Գիտնականներին ավելի շատ հետաքրքրել է դեղամիջոցի ազդեցությունը քաղցկեղածին նորագոյացությունների և դրանց մետաստազների վրա: Պարզվել է, որ կանանց մոտ զգալի բարելավում է արձանագրվել բոլոր առումներով:










