Տղամարդիկ նշել են կնոջ ամենագրավիչ տարիքը
Ֆինլանդիայի Տուրկու համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել և պարզել, թե կնոջ որ տարիքն են տղամարդիկ համարում ամենագրավիչը, գրում է korrepondent.net-ը:
Պարզվել է, որ կնոջ գրավչության ծաղկման լավագույն շրջանը, տղամարդկանց կարծիքով, 23-ից 28 տարեկանն է, կատարյալը՝ 24-25 տարեկանը:
Մասնագետների կարծիքով՝ այդ ընտրության վրա մեծ ազդեցություն է ունեցել էվոլյուցիոն մեխանիզմների աշխատանքը. 25 տարեկանն այն տարիքն է, երբ կնոջ պտղաբերությունն իր գագաթնակետին է, այսինքն՝ հղիանալու հնարավորությունն առավելապես մեծ է:
Հետաքրքիր է, որ մեկ այլ հարցման համաձայն՝ կանայք իրենց ամենասեքսուալ տարիքը համարում են 34 տարեկանը, նրանք նաև իրենց ամենագեղեցիկն են զգում 30-ից հետո, իսկ ամենաոճայինը դառնում է՛լ ավելի ուշ:
Իսկ կանանց մոտ «տղամարդու գրավչության» վերաբերյալ շատ ավելի դժվար է: Նրանց հաճախ դուր են գալիս հասակակիցները կամ տղամարդիկ, ովքեր նրանցից քիչ են տարիքով մեծ, այդ պատճառով կարծիքների բազմազանությունը հսկայական է եղել:
Գիտնականները բացատրում են դա նրանով, որ կանայք ընտրում են տարիքով իրենցից մեծ տղամարդկանց ավելի շատ կայունության և ֆինանսական ապահովվածության համար, հաճախ դա տեղի է ունենում նաև ենթագիտակցական մակարդակում:
Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 12.500 մարդ:










