Ցուկերբերգը դժգոհել է «Սոցիալական ցանց» ֆիլմից
Facebook կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն օգտատերերի հետ հանդիպման ընթացքում պատմել է, որ վիրավորված է «Սոցիալական ցանց» ֆիլմի համար։ Դևիդ Ֆինչերի ֆիլմը թողարկվել է 2010-ին, գլխավոր դերը կատարել է Ջեսի Այզենբերգը, գրում է Газета-ն։
«Նրանք պարզապես հորինել են նյութեր, ինչը ես իսկապես վիրավորական եմ համարում։ Նրանք հորինել են սյուժեի գիծն այն մասին, որ ես ինչ-որ կերպ որոշել եմ ստեղծել Facebook-ը՝ աղջիկներին գրավելու համար։ Իրական պատմությունը՝ տքնաջան աշխատանքն է։ Եթե նրանք իսկապես ֆիլմ նկարահանեին այն մասին, թե ինչպես է Ցուկերբերգը թողարկել կայքը, ապա դա կլինեի ես, ով գրում է կոդեր 2 ժամ շարունակ»,- ասել է Ցուկերբերգը։
Ընկերության ղեկավարը հայտնել է նաև, որ մինչ ֆիլմի դիտումն ինքը երբեք չի լսել էպլտինի կոկտեյլի մասին, սակայն խոստովանել է, որ ֆիլմի թողարկումից հետո այդ ըմպելիքը հայտնի է դարձել սոցկայքի գրասենյակում։
Խոսելով նոր մեսենջերի մասին՝ Ցուկերբերգը ներողություն է խնդրել, որ օգտատերերը ստիպված են եղել ներբեռնել առանձին հավելված, սակայն նշել է, որ այդ ձևաչափից ընկերությունը չի պատրաստվում հրաժարվել։










