Բարձր յուղայնությամբ դիետան դանդաղեցնում է ծերացումը

00:54 • 08.11.14

Դանիացի գիտնականները կարծում են, որ ուղեղի ծերացումը, որն արտահայտվում է Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդության տեսքով, կարելի է դանդաղեցնել ճարպերով հարուստ սննդակարգիի պահպանման պարագայում: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով zeenews.india.com-ին: 

Մարդկային օրգանիզմի բջիջները ընդունակ են վերականգնել վնասված ԴՆԹ-ն, որը տեղի է ունենում անընդհատ: Վերականգնման գործընթացը՝ ռեպերացիան, տարիքի հետ խանգարվում է: 

Կոպենհագենի համալսարանի գիտնականները ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ մեծ քանակությամբ ճարպեր պարունակող սննդակարգը դանդաղեցնում է ծերացման հետ կապված գործընթացները՝ լսողության խանգարումը և քաշի նվազումը:
 

Բարձր յուղայնությամբ դիետան դանդաղեցնում է ծերացումը