Lenovo-ն 2015-ի սկզբին 170 դոլարից էժան 2 քրոմբուք կթողարկի

10:48 • 08.11.14

Lenovo ընկերությունը պատրաստվում է 2015-ի սկզբին երկու նոր քրոմբուք թողարկել, որոնք կարժենան 170 դոլարից էժան, գրում է Ferra.ru-ն՝ DigiTimes-ին հղումով։

 

Մատչելի գինը կապված է այն փաստի հետ, որ արտադրողներն օգտագործելու են Rockchip-ի մատչելի պրոցեսորներ։

 

Հատուկ պաշտոնական հրապարակումներ ընկերության կողմից չեն եղել, սակայն այս մասին հայտնել են արտադրողները, որոնց պատվիրատուն հանդիսանում է Lenovo ընկերությունը։

 

Մասնագետները գտնում են, որ քրոմբուքները կունենան սովորական 11.6 դյույմանոց 1366x768 պիքսել լուծաչափով էկրաններ։

 

2015-ին Lenovo-ն պատրաստվում է վաճառել 1.5 միլիոն Chromebook համակարգիչ, որը կլինի 212%-ով ավելի բարձր, քան այս տարվա ցուցանիշներն են։

 

Քրոմբուքները համեմատաբար նոր արտադրանքներ են։ Քրոմբուք կոչվում են այն համակարգիչները, որոնք աշխատում են Chrome օպերացիոն համակարգով։

 

Chrome ՕՀ-ն մշակվել է և պատկանում է Google ընկերությանը։ Առանձնանում է նրանով, որ հնարավորություն է տալիս աշխատելու համացանցին միանալով` օգտագործելով Google-ի արտադրանքները՝ Google Drive, Gmail, Chrome Store, Google Play, Blogger, Google +, Google Calendar և այլն։

Lenovo-ն 2015-ի սկզբին 170 դոլարից էժան 2 քրոմբուք կթողարկի