Cyborg-խավարասերներին սովորեցրել են փնտրել փլատակների տակ մնացած մարդկանց

23:10 • 08.11.14

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի համալսարանում շարունակում են կատարելագործել Cyborg-խավարասերների կառուցվածքը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:


Բիոռոբոտներին սովորեցրել են որսալ ձայները փոքրիկ միկրոֆոնի օգնությամբ և հայտնաբերել դրանց աղբյուրը: Այս տեխնոլոգիան կօգնի փրկարարներին՝ հայտնաբերել ավերակների տակ մնացած վիրավորներին:


Այս թեմայի շուրջ հաշվետվությունը ներկայացվել է Վալենսիայում՝ նոյեմբերի 5-ին ներկայացված IEEE Sensors 2014 համաժողովի ժամանակ:


«Ավերակների տակ մնացած վիրավորներին ավելի հեշտ է գտնել ձայնի օգնությամբ: Մեր գլխավոր նպատակը բիոռոբոտներին զինելն է այնպիսի միկրոֆոններով, որոնք կտարբերակեն անհրաժեշտ ձայները»,- հայտարարել է տեխնոլոգիայի առաջատար մշակող Ալպեր Բոզկուրտը:
 

Cyborg-խավարասերներին սովորեցրել են փնտրել փլատակների տակ մնացած մարդկանց