Պասիվ ծխելը հանգեցնում է քաշի ավելացմանը
Բրիգամա Յանգի համալսարանի գիտնականներն զգուշացնում են, որ ծխող մարդկանց կողքին ապրող մարդկանց մոտ մեծանում է սիրտ-անոթային հիվանդությունների և նյութափոխանակության խանգարումների ռիսկը: Այս մասին հաղորդում է Meddily.ru-ն՝ հղում կատարելով zeenews.india.com-ին:
Նոր ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ծխախոտի պասիվ օգտագործումը բացական ազդեցություն է ունենում մարդկային օրգանիզմի վրա՝ ներառյալ ինսուլինի հանդեպ զգայունության փոփոխությունները: Երբ մարմինը դառնում է դիմացկուն ինսուլինի հանդեպ, դրա ավելի մեծ քանակության պահանջ է զգացվում, իսկ երբ ինսուլինի քանակն ավելանում է օրգանիզմում, ճարպեր են գոյանում:










