Philips Xenium E160 սովորական բջջայինը կարող է մեկ ամիս աշխատել առանց վերալիցքավորման (լուսանկարներ)
Երկու SIM քարտի հնարավորությամբ և Xenium էներգախնայող տեխնոլոգիայով համալրված Philips Xenium E160 բջջայինը կարող է առանց վերալիցքավորման աշխատել մինչև մեկ ամիս, գրում է ferra.ru-ն։
Այս սովորական և պարզ բջջային սարքը կարող է աշխատել 8 ժամ խոսակցության ակտիվ ռեժիմով և մինչև 35 օր պասիվ սպասողական ռեժիմով։
Երկու SIM քարտերի հնարավորությունը թույլ է տալիս բաժանել աշխատանքային և անձնական հեռախոսահամարները։
Հեռախոսն ունի 2.4 դյույմանոց 320x240 պիքսել լուծաչափով էկրան և թվային ստեղնաշար։
Բացի այդ, Philips Xenium E160-ն ունի MP3 նվագարկիչ, FM-ռադիո՝ 3.5 մմ մուտք ունեցող ականջակալներով, Bluetooth և microSD-ի հնարավորություն՝ մինչև 32 ԳԲ հիշողությամբ։
Կշռում է ընդամենը 91.7 գրամ։ Չափսերը՝ 120,5 х 51 х 14,5 մմ։ Այն ռուսական շուկայում կհայտնվի այս ամսվա ընթացքում։
Բջջայինի գինը կլինի 45 դոլար։


Կարդացեք նաև՝ Motorola-ն ներկայացրել է նոր Droid Turbo սմարթֆոնը (լուսանկարներ, տեսանյութ) և Samsung-ը ներկայացրել է նոր գերբարակ Galaxy A5 և Galaxy A3 սմարթֆոնները (լուսանկարներ, տեսանյութ)










