Land Rover-ը ներկայացրել է ամենաթանկարժեք մոդելը (լուսանկարներ)
Jaguar Land Rover-ը էքսկլյուզիվ հրացաններ արտադրող բրիտանական Holland & Holland ընկերության հետ համատեղ ստեղծել է Range Rover-ի ամենաթանկարժեք մոդելը:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը` Automobile-ին հղումով, մեքենայի սրահում կիրառվել են փայտի և կաշվի հազվագյուտ տեսակներ, իսկ բեռնախցիկը կառուցված է հատուկ զենք տեղափոխելու համար:
Արտաճանապարհայինը կառուցվել է Range Rover Autobiography Black-ի հիման վրա: Արտաքինից նորույթը առանձնանում է մուգ կանաչ գույնով (Holland & Holland ապրանքանիշի գույնն է) և ռադիատորի ոճավորված վանդակաճաղերով:
Սրահում կատարված փոփոխություններից են հետևի երկու առանձին նստելատեղը` մուլտիմեդիա համակարգի կառավարման վահանակներով և բացվող սեղանիկներով:
Land Rover-ն ու Holland & Holland-ը մտադիր են տարեկան 40-ական օրինակ թողարկել այս մոդելից, որը զինված է լինելու 339 ձիաուժ հզորությամբ դիզելային կամ 510 ձիաուժ հզորությամբ բենզինային 8 մխոցային շարժիչով:
Յուրաքանչյուրը կարժենա 230 000 եվրո:

















