Insteon-ը ներկայացրել է իր նոր «խելացի» վարդակը
On/Off Outlet կոչվող «խելացի» վարդակը նորագույն Insteon գադջեթների շարքից է, գրում է Ferra.ru-ն։ Այս նորույթը հնարավորություն է տալիս օպտիմալ կերպով լիցքավորում կատարել։
Վարդակը համալրված է փոքրիկ սարքով, որը թույլ է տալիս երկու տարբեր լիցքավորվող սարքերը միմյանցից անկախ կառավարել։
Վարդակի վրա գտնվող կոճակը հնարավորություն է ընձեռում ինքնուրույն անջատել կամ միացնել հոսանքի ներհոսքը վարդակի մեջ։ Մաքսիմալ ծանրաբեռնվածությունը, որ վարդակը կարող է ունենալ 1800 վատտ է։
Այն ունի նաև լուսային փոքրիկ լամպեր, որոնք ազդարարում են, որ իրենց միացված սարքն այլևս լիցքավորում չի ստանում։
Ցավոք, Insteon-ը վարդակի միայն ամերիկյան տարբերակն է առաջարկում։ Արդյոք ապագայում այն կադապտացվի՞ եվրոպական շուկայի համար, անհայտ է։











