Ավստրալացի երկրպագուն երկու տարում հավաքել է «Բեթմոբիլի» իրական կրկնօրինակը (լուսանկար, տեսանյութ)
Մինչ «Բեթմենի» բազմաթիվ երկրպագուներ բավարարվում են «Բեթմոբիլի» խաղալիք տեսակները հավաքելով, 29-ամյա ավստրալացի Զակ Միհայլովիչը որոշել է մեքենայի կառուցել իրական տարբերակը:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը` Նոր Հարավային Ուելս նահանգի Քամդեն քաղաքի բնակիչն անցյալ երկու տարում նախագծել է փողոցում վարելու համար նախատեսված մեքենան, որը Մայքլ Կիտոնի մասնակցությամբ 1989-ի ֆիլմի նշանավոր մեքենայի կրկնօրինակն է:
Զակին հաջողվել է ստեղծել Ավստրալիայում գրանցված միակ աշխատող «Բեթմոբիլը», որը կարելի է վարել հանրային տարածքներում: Այն կառուցելու համար ավստրալացին միավորել է իր սերը «Բեթմեն» ֆիլմաշարի հանդեպ ու իր երկրորդ ամենամեծ տարերքը` մեքենաներ հավաքելը:













