Հնդկաստանում հաջողությամբ փորձարկվել է միջուկային մարտագլխիկ փոխադրող հրթիռ
Հնդկաստանում բարեհաջող փորձարկվել է «Ագնի-II» բալիստիկ հրթիռը, որը կարող է միջուկային մարտագլխիկ տեղափոխել, հայտնում է Russia Today-ը:
Փորձարկումը արվել է արևելյան Օրիսա նահանգից: Հրթիռի թռիչքի երկարությունը կազմում է ավելի քան 2 հազար կմ: Հրթիռն ունի 20 մ երկարություն, կշռում է 17 տոննա:
Հաջող փորձարկումից հետո հրթիռը ընկել է Բենգալական ծոցը՝ 600 կմ բարձրությունից, ինչպես և ծրագրված էր:
Ներկայում հնդկական զինուժը ունի միջուկային մարտագլխիկների փոխադրման ցամաքային և օդային միջոցներ:










