LaFerrari-ի բաց տանիքով տարբերակը կթողարկվի 10 օրինակով և կվաճառվի խելահեղ գնով (լուսանկարներ)

23:19 • 09.11.14

Ferrari-ի հիբրիդային սուպերքարի բաց տանիքով տարբերակը` LaFerrari - Spider-ը, որը վաճառքում կհայտնվի հաջորդ տարվանից ոչ շուտ, կթողարկվի 10 օրինակով: 

Ինչպես գրում է Motor.ru-ն` The Super Car Kids-ին հղումով, յուրաքանչյուր ռոդսթեր կարժենա մոտ 3.2 մլն եվրո, որը 2 մլն-ով ավելի թանկ է, քան սովորական երկդռնանի մոդելը: Հանովի տանիքի պատճառով Spider-ը կզրկվի նաև դեպի վեր բացվող դռներից, որոնց կփոխարինեն սովորական կառուցվածքով դռները: 

LaFerrari սուպերքարը զինվում է հիբրիդային ուժային համակարգով, որի կազմում ներառված են 6.3 լիտր ծավալով V12 բենզինային շարժիչը, էլեկտրաշարժիչը, 7 աստիճան ռոբոտացված փոխանցման տուփը և մարտկոցների համալիրը: Հզորությունը կազմում է 963 ձիաուժ: 100 կմ/ժամ-ը մեքենան զարգացնում է 3 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 350 կմ/ժամ:

 

 

 

130016car-960x540_H3OCL6

 

 

ferrari-laferrari-spider-rendered_2

 

 

LaFerrari-ի բաց տանիքով տարբերակը կթողարկվի 10 օրինակով և կվաճառվի խելահեղ գնով (լուսանկարներ)