Nissan–ը ավելի քան 50.000 ավտոմեքենա է ետ կանչում

11:58 • 09.11.14

Ճապոնական Nissan ընկերությունը հայտարարել է ԱՄՆ-ի շուկայից մոտ 53.000 ավտոմեքենաների հետ կանչելու մասին, գրում է Корреспондент-ը։


Բոլոր մեքենաների հետ կանչելը կապված է անվտանգության բարձիկների անսարքությունների հետ։


Որոշումը վերաբերում է Nissan Pathfinder, Nissan Sentra, Infiniti FX35, Infiniti FX45, Infiniti I35, Infiniti M35 և Infiniti M35 մոդելներին, որոնք թողարկվել են 2003-2006թթ. ընթացքում։


Ըստ ընկերության, նրանցում հնարավոր է, որ տեղադրվել են անսարք անվտանգության բարձիկներ, որոնք արտադրել է ճապոնական Takata ընկերությունը։


Պարզվել է, որ վթարի դեպքում անվտանգության բարձիկները կարող են սխալ բացվել, պայթել կամ մեքենայում գտնվող մարդկանց վրա մետաղի մասնիկներ նետել։


Հայտնի է, որ այդ անսարքության պատճառով արդեն 4 մարդ է մահացել։ Nissan-ը խոստացել է անվճար վերանորոգել բոլոր հետ կանչված մեքենաները։


 

Nissan–ը ավելի քան 50.000 ավտոմեքենա է ետ կանչում