Նոր թևնոցի միջոցով անկանխիկ վճարումների դեպքում մարդու ինքնությունը կհաստատվի նրա սրտխփոցով
Կանադական Bionym ստարտափը թևնոց է մշակել, որը կսկանավորի կրողի սրտխփոցը` դրանով հաստատելով նրա ինքնությունը: Թևնոցը կօգտագործվի անկանխիկ վճարումներ կատարելու համար՝ PayPass-ի վճարային տերմինալներում։
Ինչպես հայտնում է Rbc.ru-ն` օրինակ՝ խանութում Apple Pay համակարգով վճարումներ անելիս անհատական ծածկագրի (Pin-code) ներմուծման փոխարեն iPhone-ի Home ստեղնում ներկառուցված է մատնահետքերի հատուկ սկաներ։ Իսկ ահա այս թևնոցը մարդու ինքնության հաստատման համար կիրառում է մարդու սրտխփոցի ռիթմը։
Nymi-ի գլխավոր առավելությունն այն է, որ այն անկախ գաջեթ է, որը կարելի է պարզապես հագցնել դաստակին. սմարթֆոն կամ այլ հավելյալ սարք անհրաժեշտ չէ։
Տեխնոլոգիան կարող է կիրառվել ոչ միայն վճարումների, այլև ցանկացած էլեկտրոնային համակարգում ծածկագրի հավաքման համար:












