BMW-ի էլեկտրամեքենաները կարող են լիցքավորվել փողոցային լուսավորության սյուներից (լուսանկարներ)

15:11 • 10.11.14

BMW Group գերմանական ավտոկոնցեռնը մշակել և ստեղծել է այնպիսի փողոցային լուսավորության սյուներ, որոնք համալրված են հատուկ վարդակներով՝ էլեկտրական տրանսպորտային միջոցները լիցքավորելու համար, գրում է 3dnews.ru-ն։

 

Նորույթը կոչվում է Light and Charge և ստեղծվել է երկու նախատիպով։ 

 

Ընկերությունը նախատեսում է լիցքավորման սյուների հանրային փորձարկումները սկսել հայրենիքում՝ Գերմանիայում, արդեն իսկ հաջորդ տարվանից։

 

Նորաստեղծ սարքը փորձնական տեղադրվել է Մյունխենի գլխավոր գրասենյակի հարևանությամբ, հայտնում է Reuters-ը՝ BMW-ին հղումով։

 

էլեկտրամեքենաները կարող են մոտենալ և կայանել սյուների կողքին՝ լիցքավորման նպատակով։ Այն հնարավորություն է տալիս միանալ ցանկացած փողոցային լուսավորության համակարգի և լիցքավորել ցանկացած էլեկտրամեքենա։

 

Լիցքավորման ծառայության դիմաց վճարները հնարավոր կլինի իրականացնել բջջային հավելվածի օգնությամբ։

 

BMW-ն համարվում է էլեկտրամեքենաների շուկայի ակտիվ մասնակից։

BMW_Cevolution_03.jpg

bmw-streetlight-charging

bmw-light-and-charge

BMW-Light-and-Charge-Lichtmast-Elektroauto-Ladesaeule-Laterne-03

BMW-ի էլեկտրամեքենաները կարող են լիցքավորվել փողոցային լուսավորության սյուներից (լուսանկարներ)