ՆԱՍԱ-ն 18.000 դոլար է վճարում 3 ամիս անկողնում մշտապես պառկելու համար (լուսանկարներ)

17:15 • 10.11.14

Էնդրյու Իվանիցկին Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունում (ՆԱՍԱ) աշխատանքի է անցել այս տարվա օգոստոսից՝ գործազուրկ դառնալուց հետո, գրում է Oddity Central-ը։

 

Նրան ՆԱՍԱ-ն վճարում է 18.000 դոլար միայն այն բանի համար, որ երիտասարդը 3 ամիս շարունակ պառկած լինի վարչության լաբորատորիաներից մեկում՝ ուսումնասիրությունների նպատակով։

 

ՆԱՍԱ-ի թռիչքների ամենօրյա հետազոտությունների բաժնի լաբորատորիան գտնվում է Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքում։

 

Փորձը նպատակ ունի ուսումնասիրելու մարդու մարմնի վրա տիեզերքում անկշռելիության ազդեցությունը։

 

70 օր պառկած մնալուց հետո Էնդրյուն կստանա 18.000 դոլար։ Նա փորձարկումների վերջին մասնակիցն է։ Արդեն իր պես 3 ամիս շարունակ պառկած է անցկացրել 54 հոգի։ Ավելի քան 25.000 մարդ է դիմել փորձին մասնակցելու համար, սակայն ՆԱՍԱ-ն ընտրել է Էնդրյուին։

 

Թվում է, թե հեշտ է պառկել և գումար ստանալ, սակայն մարդու մարմինը հարմարված չէ նման ապրելակերպի, և շուտով Էնդրյուի մոտ սկսվել են մեջքի, պարանոցի և գլխացավեր։

 

Երկար ժամանակ առանց ֆիզիկական ակտիվության մնալուց նրա մոտ սկսվել է տրամադրության անկում։

 

Նա լոգարան գնալու իրավունք չունի և իր բնական կարիքները հոգում է պառկած վիճակում, հեղուկների և սննդի ընդունումը ևս կատարում է պառկած վիճակում։

Nasa-bed-test

Nasa-bed-test2

Nasa-bed-test3

Nasa-bed-test4