«Հրթիռ-հեծանիվը» 5 վայրկյանում զարգացնում է 333կմ/ժ արագություն (տեսանյութ)
Հեծանվորդ Ֆրանսուա Գիսին ռեկորդ է սահմանել՝ իր «հրթիռ-հեծանվով» զարգացնելով 333 կմ/ժ արագություն 5 վայրկյանից էլ քիչ ժամանակահատվածում, գրում է morror.co.uk-ը։
Հեծանիվը ձևափոխել է Գիսիի ընկեր Առնոլդ Նրեյչերը։ Այն գրանցել է 333 կմ/ժ արագություն մեկնարկից ընդամենը 4.8 վայրկյան անց։
Տեսանյութը ներբեռնվել է YouТube ցանց՝ Paul Rickard վազքուղու շոուից։ Տեսախցիկներ են ամրացված եղել վազքուղու տարբեր հատվածներում, ինչպես նաև՝ հեծանվի վրա։










