Supersense 66/6 Limited Edition. նոր սարք՝ լուսանկարների ակնթարթային տպման հնարավորությամբ (լուսանկարներ)

16:24 • 10.11.14

Վաճառքի է հանվել նոր յուրօրինակ Supersense 66/6 Limited Edition լուսանկարչական սարքը, որը հնարավորություն է ընձեռում ակնթարթորեն տպել արված լուսանկարը, գրում է 3dnews.ru-ն։

 

Սարքն օգտագործում է Polaroid դասական ժապավենները։

 

Տեսախցիկի անվանումը պատահական չէ ընտրված։ 66 թիվը խորհրդանշում է այն տարիների քանակը, թե որքան է անցել առաջին ակնթարթային տպագրության հնարավորությամբ տեսախցիկների հայտնվելուց։  Դրանք առաջին անգամ վաճառքի են հանվել 1948-ին։ Իսկ «6» թիվը խորհրդանշում է Polaroid ակնթարթային լուսանկարների տպագրության ժապավենների արտադրությունը դադարեցնելու տարիների քանակը։

 

2010-ին հայտնվել է Impossible Project նախագիծը. մի խումբ երիտասարդներ վարձակալել են Նիդեռլանդներում գտնվող Polaroid-ի հին գործարանը։ Նրանց հաջողվել է վերսկսել ժապավենների արտադրությունը, որոնք էլ հենց անհրաժեշտ են Supersense 66/6 Limited Edition-ի համար։

 

Ընդամենը սարքերից արտադրվելու է 500 օրինակ, դրա համար էլ կոչվում է Limited Edition։ Տեսախցիկը չունի օբյեկտիվ, այն լուսանկարելու է միայն երկու անցքի միջոցով։ Ֆոկուսային հեռավորությունը փոփոխվում է «ակորդեոնի» նմանվող ռետինե 5- դիրքանի հավելումով։

Արժեքը կազմելու է 222 եվրո։

Supersense 66/6 Limited Edition. նոր սարք՝ լուսանկարների ակնթարթային տպման հնարավորությամբ (լուսանկարներ)