Audi-ն A3 կոմպակտ մինիվենը կներկայացնի 2015-ի գարնանը (լուսանկարներ)
Audi ընկերությունը A3 ընտանիքի նոր ներկայացուցիչ կոմպակտ մինիվենը կցուցադրի 2015-ի գարնանը` Ժնևի ավտոսրահում: Ինչպես հայտնում է Motor.ru-ն`մոդելը կդառնա Mercedes-Benz B-Class-ի և BMW 2-Series Active Tourer-ի մրցակիցը:
Նախնական տվյալների համաձայն` նորույթը կարող է անվանման մեջ ստանալ Vario մասնիկը: Կոմպակտ մինիվենը կկառուցվի նույն MQB մոդուլի հիման վրա, ինչպես և հեթչբեքը, սակայն 200 մմ երկարացված անիվային համակարգով: Միաժամանակ նորագույն մոդելի տանիքն ավելի բարձր կլինի: Հավանաբար, շարժիչային համակարգում ևս տեղ կգտնի հեթչբեքի շարժիչը:
Ներկայում Audi A3 ընտանիքը կազմված է 3 և 5 դռնանի հեթչբեքներից, կաբրիոլետից, ինչպես նաև` սեդանից: Բացի այդ, գերմանական ավտոարտադրողը դեբյուտի է նախապատրաստում նոր սերնդի RS3 հոթ-հեթչը, որը կստանա 375 ձիաուժ հզորությամբ 5 մխոցային 2.5 լիտր ծավալով տուրբո շարժիչը:
Audi A3 Sportback

















