Վնասակար սնունդը երիտասարդների մոտ քաղցկեղի առաջացման է հանգեցնում
Առաջիկա 20 տարվա ընթացքում պետք է պատրաստ լինել 20-ից 49 տարեկան մարդկանց մոտ աղիքային քաղցկեղի հիվանդության դեպքերի աճին: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով dailymail.co.uk-ին:
Իսկ ամեն ինչի մեղավորը վնասակար սնունդն է: Հետազոտությունները ցույց են տվել, որ շոկոլադը, թխվածքաբլիթները, տորթերն ու գազավորված ըմպելիքները մեծացնում են քաղցկեղի առաջացման ռիսկը: Ինչպես նաև՝ վնասակար են համարվում վերամշակում անցած մսամթերքը, ինչպիսիք են՝ բեկոնը և նրբերշիկը:
Աղիքային քաղցկեղի հիմնական ախտանիշներից է՝ հետանցքից եկող արյունը, մարսողական համակարգի խանգարումը և կծկումները:










