Call of Duty խաղն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում
Գինեսի ռեկորդների գրքում տեղ գտնելու համար, միջազգային քվեարկության արդյունքում, աշխարհի լավագույն տեսախաղ է ընտրվել Call of Duty խաղը, գրում է comments.ua-ն։
Առցանց քվեարկությանը մասնակցել է ավելի քան 5.000 խաղացող՝ աշխարհի 140 երկրից։ Երկրորդ տեղում է Mario խաղը։ Առաջատարների եռյակը եզրափակում է սկանդալային հայտնի Grand Theft Auto խաղը։
Բացի այդ, 2014թ. Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել է առանձին բաժին, որը նվիրված է տարբեր խաղային ռեկորդներին, ներառյալ՝ դիմադրելու ռեկորդները։
Օրինակ՝ հայտնի է դեպք, երբ մի երիտասարդ խաղացել է Minecraft խաղը 124 ժամ 10 րոպե շարունակ, իսկ մի աղջիկ կարողացել է նստել Final Fantasy խաղի առաջ 38 ժամ։
Գինեսի գրքում է հայտնվել նաև Angry Birds-ը, այն դարձել է աշխարհում առաջին բջջային խաղը, որը հատել է 1 մլրդ ներբեռնումների սահմանը։










