Խավարասերները մարդկանց կփրկեն երկրաշարժերի ժամանակ. հետազոտություն (տեսանյութ)
Russia Today-ը հաղորդում է, թե կարող են լինել ժամանակներ, երբ անասելի ուրախանանք դեպի մեզ եկող խավարասերներից:
Բանն այն է, որ ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականները ստեղծել են «կիբորգ խավարասերներ», որոնց կարելի է օգտագործել աղետների, օրինակ՝ երկրաշարժերի ժամանակ, մարդկանց փրկելու նպատակով:
Խավարասերները «համալրված են» էլեկտրոնային «ռյուկզակներով» ու բարձրախոսներով, որոնք կառավարում են այդ միջատների ցանկացած քայլը, բառի բուն իմաստով: Գերզգայուն բարձրախոսները, որոնք կրում են այս խավարասերները, կօգնեն հասկանալ աղետի վայրերի ձայները (արդյոք մարդկայի՞ն են, թե՝ կողմնակի) . ըստ դրա էլ կկազմակերպվի օգնությունը:
Մինչ այս տասնամյակներ շարունակ գիտնականները փորձել են խավարասերներին օգտագործել ավելի շատ երկրաշարժերը ըստ նրանց պահվածքի կանխատեսելու նպատակով: Իսկ հեռակառավարվող խավարասերների գիտափորձը կարելի է դիտել հետևյալ տեսանյութում:










