Instagram-ում նոր գործառույթ է հայտնվել
Instagram ծառայությունում հրապարակելուց հետո լուսանկարների անվանումները փոխելու նոր հնարավորություն է հայտնվել, գրում է korrespondent.net-ը։
Այս մասին ասվել է Instagram-ի պաշտոնական բլոգում։
Ավելի վաղ օգտատերերը, ովքեր սխալներ էին թույլ տալիս հրապարակվելիք լուսանկարների անվանումներում, դրանց հրապարակումից հետո այլևս հնարավորություն չէին ունենում փոխելու այն։ Նրանք ստիպված ջնջում էին լուսանկարը և նորից ներբեռնում այն՝ արդեն ուղղած տարբերակով
Լուսանկարների հրապարակումից հետո դրանց անվանումների գրառման մեջ փոփոխություն անելն ամենապահանջված հարցումն էր։ Այժմ նոր գործառույթը կարող եք գտնել լուսանկարի տակ մենյուի մեջ գտնվող «խմբագրել» հատվածում:










