Քիմ Քարդաշյանի տեսախաղը 43 մլն դոլարի եկամուտ է բերել 3 ամսում
The Independent-ը հայտնում է հայազգի մոդել Քիմ Քարդաշյանի «շատ մեծ» եկամտի մասին, որը ստացվել է նրա Kim Kardashian: Hollywood անվանումով տեսախաղի վաճառքից:
Ըստ աղբյուրի՝ գումարը կազմել է 43.3 մլն ԱՄՆ դոլար՝ եռամսյա վաճառքից:
Խաղը հեռախոսներում ներբեռնվել է ավելի քան 22.8 մլն անգամ: Մասնագետները հաշվել են նաև, որ ընդհանուր առմամբ օգտատերերը 5.7 մլրդ րոպե «ժամանակ են անցկացրել» Քարդաշյանի հետ:
Խաղն ապահովել է դրա ստեղծողի՝ Glu Mobile-ի հրապարակած 83.6 մլն եկամտի կեսից ավելին:










