Կներկայացվի Դավթի հսկայական կրկնօրինակը, որի «առնականությունը» ժամանակին «ծածկվել էր» (լուսանկարներ)
Վերածննդի դարաշրջանի գլուխգործոցներից Միքելանջելոյի Դավթի արձանի հսկայական գիպսե կրկնօրինակը ներկայացվել է Լոնդոնի հռչակավոր Victoria and Albert Museum-ում:
Daily Mail-ը հայտնում է, որ ժամանակին արձանի կրկնօրինակը զզվանք էր առաջացրել Վիկտորյա թագուհու մոտ, ում և նվիրվել էր Տոսկանայի դքսի կողմից:
Ավելին, արձանի «առնական մասերը» ծածկելու համար դրան կեսմետրանոց թզի տերև էր փակցվել: Այժմ Դավիթը ներկայանալու է առանց այդ «ծածկի»: Արձանն առաջիկայում կներկայացվի իտալական արվեստի վաթսուն այլ հայտնի գործերի կրկնօրինակների հետ:
















